Եթե նա գոնե տան աշխատանքն իր վրա վերցներ, ես գուցե էլի հաշտվեի։ Երբ ամուսինս աշխատում էր, տանը էլի ոչ մի բան չէր անում, ասում էր, որ ժամանակ չունի, իսկ հիմա արդեն լրացավ 5 ամիսը, ինչ նա գործից կրճատվել է, բայց միևնույնն է, մատը մատին չի տալիս։
Արդեն հոգնել եմ կրկնել, որ նա մի գործ գտնի՝ թեկուզ ցածր աշխատավարձով։ Համենայն դեպս այդպես ավելի շատ օգուտ կունենանք, քան թե նրա տանը նստելուց։
—Հա, հեշտ ես խոսում, 35 տարեկան եմ, բարձրագույն կրթություն ունեմ, գնամ առաքիչ աշխատե՞մ, -ամեն անգամ բարկանում է ամուինս, երբ խոսք եմ բացում, — երևի մտածում ես, որ ավել ոչինչ չեմ կարող անել, դրա համար ես նման բան ասում։ Շնորհակալություն աջակցելու համար։
Բնականաբար ամեն անգամ մեր խոսակցությանը միջամտում է սկեսուրս, ու օրեր առաջ նա որոշեց դեմքիս ասել այն ամենը, ինչ մտածում է իմ վարքի մասին։
—Ի՞նչ ես անընդհատ սղոցում որդուս ուղեղը։ Չե՞ս տեսնում, որ առանց այն էլ նեղվում է, քանի ամիս է չի կարողանում գործ գտնել։ Հիմա ծանր ժամանակներ են, գործ չկա։ Մի քիչ համբերիր։ Քեզ բան չի լինի, եթե շարունակես միայնակ աշխատել։ Տղաս քեզ քանի տարի է պահել, մինչ դեկրետում էիր։ Հիմա էլ քո հերթն է։ Նրան աջակցություն է պետք։
Այսինքն եթե ես արդեն կես տարի ինքս եմ հոգում մեր ընտանիքի բոլոր ծախսերը, մանկապարտեզում հավելավճար եմ տալիս, որ երեխաս 1,5 ժամ ավել մնա, ես գործից հետո հասցնեմ վերցնել նրան, գալիս եմ տուն ու սկսում եմ մաքրություն անել, ընթրիք պատրաստել, լվացք միացնել՝ հաշվի առնելով, որ այդ ամբողջ ընթացքում ամուինս բազմոցին պառկած է եղել, դեռ պիտի աջակցեմ նրան․․․
Ցավալին այն է, որ ամուսինս իրեն հիանալի է զգում, հիվանդ չէ, հաշմանդամ չէ, ուղղակի ծուլանում է։
Երեկ նորից սկեսուրս վիճեց հետս, իսկ ես նրան ասացի, որ իր տղային 1 շաբաթ ժամանակ եմ տալիս։ Եթե այս ընթացքում նա աշխատանքի դուրս չեկավ, ուրեմն բաժանվում եմ։
Թող մայր ու որդի միասին ապրեն, իսկ մենք նրանց կողքին անելիք չունենք։
Նյութը պատրաստեց arajininfo.ru կայքը