Աղջիկս շատ անխիղճ գտնվեց իրա երեխու հանդեպ։ Իրա կյանքը դասավորելու համար, թողեց իրա քյոռփա երեխուն ու գնաց ամուսնացավ։ Ռուսաստան էր ամուսնացել։ Սկզբից ասեց, մամ գնամ մի քանի ամիս հետո կգամ երեխուս կտանեմ, բայց գնաց ու տարիներով հետ չեկավ։ Էս երեխեն անգամ իրա մորը չի հիշում, ոչ մի անգամ չցանկացավ մոր հետ խոսել հեռախոսով։
Ինձ ա որպես մամա ընդունել, ես էլ իրան իմ երեխու պես մեծացնում եմ, ամեn բան անում, որ լավ կրթություն ստանա, հետո ինչ, որ հերն ու մերը հրաժարվում են իրենց երեխուց։ Մի շաբաթ առաջ աղջիկս եկավ Ռուսաստանից։ Երեխեն սթրես տարավ, որ մորը տեսավ, չէր ուզում մոտը գնար։
Չեմ մեղադրում, իմ աղջիկը ինչ մերություն ա արել, որ երեխեն էլ իրան մեր ընդունի։ Աղջիկս լացում էր, խնդրում, որ թողի գրկի իրան, բայց տենց էլ չթողեց, ասեց իմ մաման Գայանն ա։ Աղջիկս մտածում ա ես եմ երեխուն տենց պատրաստել, բայց ես ո՞նց կարամ իմ աղջկա երեխուն իրանից վերցնել։ Էս երեխեն իրա մորը ծնված օրից չի տեսել, տենց էլ պետք ա լիներ։
- Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;