Մի քանի տարի մարդս Ռուսաստանում էր, իբր խոպան, իբր փող աշխատելու համար, հետո պարզվե էնտեղ ընտանիքա կազմել: Եկավ ինձնից բաժանվեց, հետ գնաց Ռուսաստան, էսքան ընթացքում ոչ էլ զանգում էր հետաքրքրվեր ոնցա իրա երեխեն, ինչ որ բանի կարիք ունի, թե չէ:
Թե ինչ դժվարությամբ եմ մեծացրել երեխուս, չեմ կարա ասեմ, չեմ էլ ուզում հիմա դրա մասին խոսա, հեշտ չի եղել, բայց ոչ մի վարկյան ինձ թույլ չեմ տվել հանգիստ նստեմ, եղելա մի քանի տեղ եմ աշխատել, որ փող լինի երեխուս ամեն ինչով ապահովեմ, դպրոց, համալսարան և այլն:
Էնքան աշխատելով ընկա, որ հիմա իմ սալոնը ունեմ, իմ սեփական ուժերով: Երեխես իմ մոտիվացիան էր, իրան նայելով, իրանից ուժ ստանալով եմ էսքան բանի հասել, հիմա մեծացել հասուն աղջիկա դառել, մի քանի ամիս առաջ էլ ամուսնացելա գնացել:
Մենակ եմ ապրում, դե էլ ում ունեմ, ում հետ ապրեմ, մինուճար աղջիկս ամուսնացելա գնացել: Ինձ ասումա ջահել սիրուն մամա ես, կողքդ էլ տղամարդ չկա, վերջապես քեզ թույլ տուր վայելես ստեղծածը:
Սկսել եմ մտածել դրա մասին, էսքան ժամանակ ինձ թույլ չէի տալիս բացի աշխատանքից ու փողից ուրիշ բանի մասին մտածեմ, էնքան էի տարվել էդ ամեն ինչով, որ կողքիս մարդկանց չէի նկատում: Ինչսա պակաս, մեկ էլ տեսար նորից ամուսնացա:
- Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;