Աղջիկն արժանապատիվ պատասխան տվեց տղամարդկանց, ովքեր ծաղրեցին իր կազմվածքը

Աղջիկն արժանապատիվ պատասխան տվեց տղամարդկանց, ովքեր ծաղրեցին իր կազմվածքը

Նոր Զելանդիայից Շելլի Պրոուէբստելի փոստն աշխարհում ամենահայտնիներից մեկը դարձավ, իսկ պատճառն այն էր, որ աղջիկը որոշեց դեմ գնալ կարծրատիպերին:

Աղջիկը հանգստանում էր լողափին և որոշեց լողազգեստով լուսանկարներ անել: Նրա հետևում կանգնած տղամարդիկ ծիծաղեցին և սկսեցին ծաղրել նրան:

Շելլիին դա ոչ մի կերպ չհուզեց և նա շարունակեց լուսանկարվել: Իսկ այդ երեկոյան երկար գրառում կատարեց սոցցանցում, որն ընթերցեցին միլիոնավոր մարդիկ:

 

 

 

-Դիմում եմ տղաներին, ովքեր այսօր ինձ մատնացույց էին անում և ծիծաղում, երբ ես հանեցի պարեոս և սկսեցի լուսանկարվել: Պարզապես ուզում էի ասել, որ թքած ունեմ ձեզ վրա:

Ձեր նմանների պատճառով մարդիկ ամաչում են լողազգեստ կամ կարճ տոպ կրել: Ձեր նմանների պատճառով մարդիկ սոված են մնում և փսխում են առաջացնում, որպիսի մոդելային կառուցվածք ունենան: Ձեր նմանների պատճառով կլոր տարին երկարաթև հագուստ են կրում, որպիսի չցուցադրեն ձեռքերը: Ձեր նմանների պատճառով մարդիկ անորեքսիա կամ ճարպակալում են ձեռք բերում, իրենք իրենց ցավ են պատճատում և ինքնասպանության են դիմում:

Ոչ, դուք պատասխան չեք տալիս նման դեպքերի համար, բայց այո,դուք պիտի կրեք պատասխանատվություն:

Դրա համար էլ, երբ հաջորդ անգամ ինձ նման մեկին հանդիպեք, մի պահ մտածեք նախքան ծաղրելն ու ծիծաղելը, դուք նրան կարող եք անդառնալի վնաս հասցնել: Ոչ բոլորն են ինձ նման ինքնավստահ:

Խոստովանում եմ, մի պահ ուզում էի թողնել ամեն ինչ և վերցնել պարեոն և հագնել, բայց հետո հիշեցի, թե ես ով եմ, բարձրացրեցի գլուխս և հպարտ սկսեցի շրջել լողազգեստով:

 

 

  • Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;
Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ