Ծանոթացեք, նկարում տեսնում եք Ռեյդին, Ռեյչելին, Ամանդային և Ադալինին:
Ռեյդն ու Ռեյչելն ամուսիններ են, գրկած են իրենց դստերը, իսկ Ամանդան տղամարդու քույրն է: Կարծես ոչ մի արտառոց բան չկա: Բայց իրականում միայն առաջին հայացքից է այդպես թվում:
Նրանց պատմությունն այսպիսինն է: Ընտանիքում դժբախտություն էր տեղի ունեցել, և նրանք ստիպված էին դիմել քրոջ օգնությանը: Ամանդան համաձայնեց օգնել նրանց և գնալ այդ համարձակ քայլին…
Ամանդան և Ռեյչելը վաղեմի ընկերուհիներ էին: Հետաքրքիրն այն է, որ ընկերուհիներն ամուսնացել են միմյանց եղբայրների հետ:
Ցավոք, հարսանիքից 1 տարի անց Ռեյչելի մոտ օնկոլոգիական հիվանդություն հայտնաբերվեց: Նրանք պայքարում էին, որ հաղթահարեն հիվանդությունը, և իրենց մոտ ստացվեց:
Սակայն պարզվեց, որ քիմիաթերապիայի պատճառով կինը դարձել է անպտուղ: Բայց դա էլ չկոտրեց նրա ուժեղ ոգին:
Բժիշկները խորհուրդ տվեցին դիմել փոխնակ մոր օգնության: Ամանդան այդ պահին արդեն 3 երեխա ուներ և ցանկացավ երջանկացնել եղբոր ընտանիքը:
Ծնվեց առողջ աղջնակ: Նրան Ադալին անվանեցին: Հենց ծննդաբերությունից հետո Ամանդան երեխային փոխանցեց եղբորն ու նրա կնոջը:
Ընտանիքի երջանկությունն ուղղակի աննկարագրելի է, նրանք այնքան շնորհակալ են Ամադային, որ գնաց այդ քայլին և իրենց նման հրաշք պարգևեց:
Ամանդան ասում է, որ եթե ամուսինները ցանկանան ևս մեկ երեխա ունենալ, ինքն անկասկած կրկին կօգնի:
- Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;