Թաբուլեն հայկական խոհանոցում հաճախ պատրաստվող աղցաններից է: Հիմնական բաղադրամասերն են բլղուրն ու բազմատեսակ կանաչիները, ուստի սովորաբար թաբուլե պատրաստում են գարնանը և աշնանը՝ առատ կանաչեղենի առկայության պայմաններում: Բաղադրիչներ 300 գր. խոշոր բլղուր 3-4 հատ լոլիկ 1 կապ մաղադանոս 1 կապ սոխ 1-2 պճեղ սխտոր
1 թ. գդալ չաման 2 ճ. գդալ մանրացրած նանա կես կիտրոնի հյութ 2 թ. գդալ ձեթ Պատրաստման եղանակը Բլղուրի վրա նախօրոք ավելացնում ենք եռացրած ջուր այնքան, որ ջուրը բլղուրից 1 սմ. բարձր լինի ու թողնում ենք բլղուրը մի քանի ժամ հասունանա: Այնուհետև լոլիկները կտրատում ենք խորանարդիկներով լցնում բլղուրի վրա, ավելացնում ենք նաև
կտրատած մաղադանոսն ու կանաչ սոխը, ճզմած սխտորը, կիտրոնի հյութը, նանան, չամանը, աղը, ձեթը: Այդ ամենը լավ խառնում ենք և ևս մի քանի ժամ թողնում որ մնա: Ցանկալի է մատուցել մարոլի հետ: Բարի ախորժակ