Այս երկու քույրերը դարձել են պլաստիկ վիրահատությունների զոհ:
Ծանոթացեք, նրանք Լյուսի և Աննա ԴեՍինկներն են: Ապրում են Ավստրալիայում: Աղջիկները 33 տարեկան են, բայց արդեն հասցրել են 250 000 դոլարից ավել գումար վճարել՝ տարբեր տեսակի պլաստիկ վիրահատություններ կատարելու համար:
Ընդ որում քույրերը համարում են, որ իրենք աշխարհում միմյանց ամենանման զույգերն են: Հավանաբար այն պատճառով, որ նույն վիրահատություններն են կատարել:
Սակայն ամենասարսափելին այն է, որ աղջիկներին միացնում է ոչ միայն պլաստիկայի հանդեպ կիրքը, այլև ընդյանուր տղամարդը: Աննան և Լյուսին արդեն 8 տարի ապրում են Բեն Բիրն անունով ավտոմեխանիկի հետ:
Աղջիկները նաև խոստովանել են, որ երազում են միաժամանակ հղիանալ Բենից:
Իրենք ամեն ինչ միասին են անում, և մայրության բերկրանքը ցանկանում են միասին վայելել:
Աննան և Լյուսին անկեղծացել են, որ այժմ զղջում են որոշ վիրահատություններ կատարելու համար:
Քույրերը համարում են, որ անբնական տեսք ունեն և շատ են վիրավորվում, երբ իրենց անվանում են <<արհեստական տիկնիկ>>:
Սակայն նախկին արտաքինին վերադառնալու համար նրանց նույնքան գումար է հարկավոր, որքան վճարել են մինչ այս պահը: Հիմա զույգերը գումար են հավաքում, որպիսի ետ բերեն իրենց սկզբնական տեսքը:
- Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;