Ադամ Սահակյանի մայրը հրապարակել է պայթյունից զոհված հղի կնոջ նամակը

Ադամ Սահակյանի մայրը հրապարակել է պայթյունից զոհված հղի կնոջ նամակը

Արցախյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյանը, ֆեյսբուքի իր էջում գրել է

«Սիրարփի ջա՛ն, բազմաթիվ ընկերներիս խնդրանքով, տեղադրում եմ. մի քանի տարի առաջ, Ադամի ծննդյան օրը` օգոստոսի 19֊ին ինձ ուղղված քո նամակը։

Հ.գ մի փոքր ավելի շատ թող որոշ մարդկանց սիրտը ցավի, որ հասկանան, թե որոնք են կյանքի կարևորագույն արժեքները։ Մենք ծանոթացանք ապրիլյան պատերազմից հետո, իմ հարազատ մա՛րդ, աստված լույսերի մեջ պահի քո, փոքրիկիդ և մյուս անմեղ զոհերի հոգիները…

Բարև ձեզ տիկին Գայանե… բառեր չեմ գտնում ինչպես շնորհավորեմ մեր լուսավոր Ադամի ծնունդը… գիտեմ հիմա ինչ մեծ ցավ եք ապրում… և հիշելով նրա ծննդյան օրերը, որ նշել եք միասին, փորձում եք մեղմացնել ձեր ցավը… բայց Ադամի ներկայությունը ամենուր է, ինչքան էլ որ տարիները անցնեն…

Շնորհավորում եմ Հերոսի ծնունդը և խոնարհվում Ձեր առջև Ադամի նման հերոս ծնելու համար…»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ