Ապրիլյան պատ երազմի հաղթանակած հերոս, լուսավոր և անկոտրում Ադամ Սահակյանի հերոսածին մայրիկը` Գայանե Անտոնյանը սթափեցնող գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորեւ.
Հավանաբար նկատել եք, որ չեմ սիրում շարունակ ստատուսներ գրել, այստեղ֊ այնտեղ, տեղին֊անտեղին մեկնաբանություններ անել։ Ինչ եմ ուզում ասել, հա, խնդրում եմ մի համեմատվեք էն մարդկանց հետ, որոնցից 1000-ավոր կիլոմետրերով հեռու եք… այ ձգտել, սովորել` լավը, գեղեցիկը, դա արդեն այլ թեմա է։
Միշտ էլ ասել եմ, ինձ համար մեծ պատիվ է լինել Ադամի մայրը… մեր ընտանիքի անդամները, ևս շատ մեծ արժանապատվությամբ են կրում այդ իրողությունը իրենց ուսերին… ու այն մարդիկ, ովքեր մեզ ճանաչել են մինչև Ադամի նա հատակվելը կփաստեն, որ մեր ընտանիքը գրեթե իդեալական ընտանիք էր, թե՛ միմյանց հանդեպ տածած սիրով ու հոգատարությամբ, թե՛ մեր միջավայրի մարդկանց հանդեպ փոխադարձ հարգանքով… ասեմ ձեզ, որ մեզ շատ հաճախ մատնացույց էին անում, որպես
օրինակելի ընտանիք` բոլոր առումներով… ինչ ասեմ, մի տեսակ շատ անթերի ստացվեց, սակայն ասում եմ այն ինչ կա… Ադամից հետո կյանքը կարծես անգույն եղավ մեզ համար, բայց մենք չչա րացանք, ոչ մի անպատիվ, էժան գործողություն ու նախադասություն չարտաբերեցինք…որևէ 1-ին չստի պեցինք մեզ հարգել, գլխապտույտի մեջ չընկանք, տարբեր անպա տվաբեր մախինացիաներ չարեցինք, որևէ 1-ին չստի պեցինք կոնկրետ` մեզ ուշադրության կենտրոնում պահել… գիտեք բաներ կան, որ ոչ ոք պարզունակ բառերով չի կարող բացատրել, դա պիտի զգալ, տեսնել… չեմ
զարմանում, որ մեզ, Ադամիս անգամ անծանոթ մարդիկ զգում են ու նկարագրում կարծես մի ողջ կյանք ճանաչել են… այսինքն կարելի է ասել մարդը այն է ինչ էր…Ու ի դեպ ամեն մարդու պատիվը և հարգանքը իր ձեռքերում է, պետք չէ ոտնատակ տալ ամեն բան հետո ստի պել, որ քեզ հարգեն։